Մաթեմ, Uncategorised

Թեմա՝ Ամբողջի մասը: Թվի մասը գտնելը:

 

Թեմա՝  մասը: Թվի մասը գտնելը:

Թվի մասը գտնելըԱմբողջի

Խնդիր: Անահիտն ուներ 500 դրամ:
դր.png
Այդ փողի 1/5-րդ մասով նա գնեց 4 գրիչ, իսկ մնացած փողի 1/10-րդ մասով՝ 2 մատիտ:
Վերջում Անահիտը գնեց 1 տետր, որի արժեքը կազմեց իր մոտ մնացած փողի 1/6-րդ մասը:
ա. Որքա՞ն արժե մեկ գրիչը:
բ.  Որքա՞ն արժե մեկ մատիտը:
գ.  Որքա՞ն արժե մեկ տետրը:
 
Լուծում:
 
1. Գտնենք մեկ գրիչի գինը:
Սկզբում պետք է գտնել 500 դրամ փողի 1/5-րդ մասը:
Ստանում ենք՝ 500:5=100
Այսպիսով, 500 դրամ փողի 1/5-րդ մասը կազմում է 100 դրամ:
Տրված է, որ այս գումարով Անահիտը գնեց 4 գրիչ:
Հետևաբար, մեկ գրիչն արժե՝ 100:4=25 դրամ:
 
2. Գտնենք մեկ մատիտի գինը:
Գրիչները գնելուց հետո Անահիտի մոտ մնաց 500100=400 դրամ:
Գտնենք այս փողի 1/10-րդ մասը:
Ստանում ենք՝ 400:10=40
Այսպիսով, 400 դրամ փողի 1/10-րդ մասը կազմում է 40 դրամ:
Տրված է, որ այս գումարով Անահիտը գնեց 2 մատիտ:
Հետևաբար, մեկ մատիտն արժե՝ 40:2=20 դրամ:
 
3. Որքա՞ն փող մնաց Անահիտի մոտ:
Գրիչների վրա Անահիտը ծախսեց 100 դրամ:
Մատիտների վրա Անահիտը ծախսեց ևս 40 դրամ:
Գրիչների և մատիտների վրա Անահիտը ծախսեց 100+40=140 դրամ:
Անահիտի մոտ մնաց 500140=360 դրամ:
 
4. Գտնենք մեկ տետրի գինը:
Գրիչները և մատիտները գնելուց հետո Անահիտի մոտ մնաց 360 դրամ, որի 1/6-րդ մասով նա գնեց 1 տետր:
Գտնենք 360 դրամի 1/6-րդ մասը:
Ստանում ենք՝ 360:6=60 դրամ:
Պատասխան՝
ա. Մեկ գրիչն արժե 25 դրամ:
բ.  Մեկ մատիտն արժե 20 դրամ:
գ.  Մեկ տետրը արժե 60 դրամ:

Առաջադրանք 1.

Գտիր թվի մասը՝ 
92-ի 1/2-րդ մասը
92 ։ 2 = 46
45-ի 1/5-րդ մասը
45 ։ 5 = 9
82-ի 1/4-րդ մասը
500-ի 1/10-րդ մասը
500 ։ 10 = 50
 
Որոշիր՝
 530-ի 110-րդ մասը՝

Առաջադրանք 2.

ա) Արտահայտիր ժամանակի չափման ավելի փոքր միավորով:
Րոպեի 1/12-ը = 5 վայրկյան:
Հիշիր, որ 1 րոպեում կա 60  վայրկյան:
 
բ) Արտահայտիր ժամանակի չափման ավելի փոքր միավորով:
Րոպեի 1/12-ը = 5  վայրկյան:
Հիշիր, որ 1 րոպեում կա 60 վայրկյան:

Առաջադրանք 3.

Կինոդահլիճի երկարությունը 196 մ է:
Հաշվիր դահլիճի լայնությունն ու բարձրությունը, եթե լայնությունը կազմում է երկարության 1/14 -րդ մասը, իսկ բարձրությունը՝ լայնության 1/2-րդ մասը:
Պատասխան՝
 
լայնությունը 14 մ է,
բարձրությունը  7 մ է:

Առաջադրանք 4.

Ճանապարհի երկարությունը 21 կմ է: Ասֆալտապատել են ճանապարհի 1/7-ը:
Գտիր, թե քանի՞ կիլոմետր են ասֆալտապատել:
 
Պատասխան` 3 կմ:

Առաջադրանք 5.

Չոր խոտի կշիռը կազմում է թարմ խոտի կշռի 1/6-րդ մասը: Քանի՞ կգ չոր խոտ կստացվի 96 կգ թարմ խոտից: Քանի՞ կգ թարմ խոտ է կորում չորացնելիս:
 
Պատասխան՝
96 կգ թարմ խոտից կստացվի 16 կգ չոր խոտ, կորում է        ?         կգ թարմ խոտ